Դեշամ․ Բենզեման ապացուցեց, որ առանցքային խաղացող է եւ շատ արդյունավետ է
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է թիմի 33-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմայի խաղը Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում։
«Քարիմն առանցքային ֆուտբոլիստ է, եւ դա ապացուցեց այս երկու հանդիպումներում։ Ես շատ երջանիկ եմ ամբողջ թիմի եւ նրա համար։ Նա շատ արդյունավետ է եւ այն չէ, ինչ 2015-ին էր։
Բենզեման նկատելիորեն հասունացել է՝ որպես խաղացող եւ մարդ։ Նա արդեն չի հասցնի 4-5 խոշոր մրցաշարի մասնակցել հավաքականի հետ, այս տիտղոսն էլ ամենակարեւոր չէ, բայց Քարիմի համար կարեւոր էր նվաճել այն հավաքականում»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ եզրափակիչում Ֆրանսիան իսպանացիներին հաղթել է 2։1 հաշվով Բենզեմայի եւ Կիլիան Մբապեի գոլերի շնորհիվ։ Ֆրանսիան դարձավ Ազգերի լիգայի երկրորդ գավաթակիր։ Առաջինը 2019-ին տիտղոսը նվաճել էր Պորտուգալիայի հավաքականը։