«Աստված միշտ պահապան լինի քեզ ու քո փոքրիկ Ռոբկային». Հռիփսիմե Հակոբյանը երեխաների ջերմ լուսանկարով շնորհավորել է որդուն
Երգիչներ Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն, նշում է ծննդյան օրը։
Երգչուհին որդիների ջերմ լուսանկարով շնորհավորել է Լեոյին։ «Շնորհավոր 7 ամյակդ մեր Աշխարհ, մեր Երջանկություն։ Անսահման երջանիկ ենք, որ հենց մենք ենք քո ծնողները։ Աստված միշտ պահապան լինի քեզ ու քո փոքրիկ Ռոբկային»,- գրել է Հռիփսիմեն։