Շալյապինի հանգուցյալ կնոջ բնակարանը վաճառքի են հանել, երբ նա դեռ կոմայում է եղել
Երգիչ Պրոխոր Շալյապինի հանգուցյալ կնոջ՝ Տատյանա Դևիսի բնակարանը վաճառքի են հանել։ Կանադայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բնակարանի արժեքը գնահատվում է մոտավորապես 400 000 կանադական դոլար (320 000 դոլար)։ Այս մասին 5-tv.ru-ին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Բենխինը։
Վաճառքի մասին հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 24-ին, իսկ Շալյապինը կնոջ մահվան մասին հայտնել է սեպտեմբերի 30-ին։ Դա Բենխինին ստիպել է մտածել, որ նրա մահը բեմականացված է եղել ուշադրություն գրավելու համար։
Փաստաբանն ընդգծել է, որ գործարարն անձամբ չէր կարող բնակարանը վաճառքի հանել։ Նա այդ պահին արդեն մեկ ամիս կոմայում էր գտնվում։
Ավելի վաղ 5-tv.ru-ին տված հարցազրույցում նա հինգ ապացույց էր ներկայացրել՝ հօգուտ կարծիքի, որ առեղծվածային միլիոնատեր կնոջ մահը խաբեություն է։ Եվս մեկ փաստարկ այդ վարկածի օգտին՝ Դևիսի ընկերության կայքում ոչ մի խոսք չկա սեփականատիրոջ մահվան մասին։ Բացի այդ՝ կանադական թերթերում գործարարին նվիրված մահախոսական չի հրապարակվել, թեեւ Կանադայի տարածքում դա պարտադիր է։