«Չելսին» Էդեն Ազարի վերադարձի հարցով բանակցում է «Ռեալի» հետ
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է Մադրիդի «Ռեալից» վերադարձնել Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարին, հաղորդում է El Nacional-ը։
Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցություններ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։
Էդեն Ազարը 7 տարի «Չելսիում» հանդես գալուց հետո «Ռեալ» է տեղափոխվել 2019թ․ ամռանը 115 միլիոն եվրոյի դիմաց։ Ազարի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ։