Մոսկվայում վեց մեքենաներից բաղկացած ավտոշարասյան մասնակիցները հրաձգություն են սկսել. հայաստանցիներ են ձերբակալվել
Վեց մեքենաներից բաղկացած ավտոշարասյան մասնակիցները կիրակի օրը, հոկտեմբերի 10-ին, կրակ են բացել Մոսկվայի Դմիտրովսկոյե մայրուղու վրա: Ինչպես հայտնում է REN TV-ի աղբյուրը, մեքենաները շարժվել են մեկը մյուսի հետեւից:
Օրինազանցները բերման են ենթարկվել, պարզվել է՝ նրանք ծագումով Հայաստանից են, հաղորդում է «360» հեռուստաալիքը: Դեպքի մանրամասները պարզելու համար նրանք տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք:
Ըստ FAN-ի, ականատեսները հայտնում են, որ ավտոշարասյունը հարսանեկան է եղել: