Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր Նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Նոր Հաճն... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ...

Ինչո՞ւ ԱՄՆ-ն չպետք է աջակցի Ադրբեջանին ընդդեմ Իրանի. Responsible Statecraft

Մինչ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում է, Վաշինգտոնում ոմանք բուռն աջակցություն են ցուցաբերում Բաքվին և կոչ են անում ԱՄՆ կառավարությանը նույնն անել, գրում է Responsible Statecraft-ը:

Հոդվածագիր Էլդար Մամեդովը, որը 2007-ից աշխատել է որպես Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սոցիալ-դեմոկրատների քաղաքական խորհրդական և գլխավորում է Իրանի, Իրաքի, Արաբական թերակղզու հետ միջխորհրդարանական կապերի հարցերով պատվիրակությունը, նկատում է, որ Վաշինգտոնում Բաքվի աջակցության խմբի հիմնական անդամներից մեկը՝ Հուդզոնի ինստիտուտից Մայքլ Դորանը, մեկ քայլ առաջ է գնացել՝ տեղադրելով Ադրբեջանի ավտոկրատ նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը, որում նա կանգնած է իսրայելական արտադրության անօդաչուի կողքին, ենթադրաբար Իրանի սահմանին, որպես օրինակ՝ Բայդենի վարչակազմին, թե ինչպես է «պետք վարվել Իրանի հետ»:

Նա նշում է, որ մեկ այլ փորձագետ`Լյուք Քոֆին` Heritage Foundation-ից, պատրաստել է մի ամբողջ հետազոտություն, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը փայփայել Ադրբեջանը` որպես Իրանի ազդեցության դեմ պատնեշ:

«Այնուամենայնիվ, Բաքվի նկատմամբ նման փայփայումը չի սահմանափակվում միայն հետազոտական կենտրոններով: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, տարօրինակ հնարքով, գովեց Ադրբեջանի «հանդուրժողականության ոգին»՝ մատնանշելով «սինագոգների և մզկիթների համակեցությունը» մի գյուղում, որը հրեական մեծամասնություն ունի Ադրբեջանում: Դեսպանն, անշուշտ, անտեսել է անհարմար ճշմարտությունները, որոնք ծակում են այս հանդուրժողականության նարատիվները, ինչպես օրինակ՝ պետական մակարդակով հովանավորվող հակահայկական ատելությունը Բաքվում և երկրում հայկական ժառանգության ոչնչացումը: Ավելին, եթե մզկիթների և սինագոգների համակեցությունը հանդուրժողականության չափանիշ է, ապա դեսպանը կարող էր նաև մատնանշել հարևան Իրանը, որտեղ մզկիթների հետ մեկտեղ բազմաթիվ սինագոգներ և եկեղեցիներ գործում են առանց խնդիրների: Այնուամենայնիվ, Իրանի հետ լարվածության ֆոնին, նրա ուղերձը, ըստ երևույթին, նպատակ ուներ բարոյական խթան տալու Ադրբեջանին՝ ընդգծելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, որը, ինչպես հայտնի է, Իրանին բնորոշ չէ:

Սակայն, անշուշտ, ԱՄՆ-ի շահերից չի բխում Իրանի հետ կոնֆլիկտում Ադրբեջանի կողմն անցնելը:
Ադրբեջանն ԱՄՆ պաշտոնական դաշնակիցը չէ: Վաշինգտոնը պարտավորություն չի ստանձնել նրա պաշտպանության հարցում, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցության թեկնածու չէ, և Ադրբեջանը անմեղ չէ ճգնաժամի զարգացման հարցում: «Հայկական օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) տակ գտնվող տարածքները քառորդ դար հետո հաջողությամբ «ազատագրելուց» (չակերտները՝ Tert.am) հետո, Ալիևը, հաշտության հիմքերը դնելու փոխարեն, իռեդենտիստական պահանջներ ներկայացրեց բուն Հայաստանին, ներառյալ նրա մայրաքաղաք Երևանը: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հռչակագիրը՝ Մոսկվայի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, նախատեսում էր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի էքսկլավի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակում, Հայաստանով ցամաքային միջանցքի ստեղծում մինչև Թուրքիա: Բաքուն, այնուամենայնիվ, խարխլեց այս իրադարձության հեռանկարները՝ որպես Ադրբեջանի «նախնիների հողերի» իրավունքներ պահանջելով հայկական այն տարածքի նկատմամբ, որով պետք է ստեղծվեր այս միջանցքը: Սա բռնակցման մտահոգություն է առաջացրել: Նման մտավախություններ կան ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում, քանի որ բռնակցումը նրան կզրկի Հայաստանի հետ սահմանից և հյուսիսային սահմաններում կստեղծի «թյուրքական գոտի»:

Սրան գումարվում է Բաքվի կողմից Իրանի երդվյալ թշնամու՝ Իսրայելի և Իրանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայի հետ իր «ռազմավարական հարաբերությունների» ցուցադրումը: Ադրբեջանը երկարատև հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, նախորդ տարիներին, նկատի ունենալով Թեհրանի դժգոհությունը, Բաքուն փորձում էր թշնամության մեջ չմտնել հարավային հարևանի հետ: Այնուամենայնիվ, Իսրայելի արտադրության անօդաչու թռչող սարքերով ղարաբաղյան պատերազմում հաղթելը Բաքվին քաջություն տվեց ավելի շատ պարծենալու Երուսաղեմի հետ իր կապերով՝ ցուցադրելով Թեհրանի նկատմամբ անխոցելիության նոր զգացում:

Իրանը, հավանաբար, ոչ առանց պատճառի, կասկածում է, որ Ադրբեջանը դարձել է իր դեմ Իսրայելի հետախուզական գործողությունների հենակետը: Բաքուն նաև ֆինանսավորել է Վաշինգտոնի «գիտնականներին», որոնք օգնում են քայքայել Իրանը՝ երկրից առանձնացնելով հյուսիսային, հիմնականում ադրբեջանաբնակ նահանգները: Բացի այդ, Ադրբեջանը ձերբակալել է բեռնատարների իրանցի վարորդներին, որոնք ապրանքներ էին հասցնում Լեռնային Ղարաբաղի շրջան: Չի կարելի ակնկալել, որ որևէ երկիր պասիվ կերպով կդիտարկի իր ազգային շահերը վնասող նման անբարյացակամ գործողությունները: Իրանը համարել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զիջումները Բաքվին, երբ Թեհրանը բազմիցս աջակցություն էր հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հավուր պատշաճի չեն գնահատվել:

Հետևաբար, երբ Իրանը սկսեց լայնածավալ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, դա միանգամայն կանխատեսելի արձագանք էր այն փաստին, որ, նրա կարծիքով, Բաքուն անտեսում է իր հիմնական մտահոգությունները:

Թեև ԱՄՆ-ին գուցե դուր չգա իրանական ռեժիմը, այն ոչ մի պարտավորություն չունի պարգևատրելու Ադրբեջանի անխոհեմ քաղաքականությունը:

Բաքվի ռեժիմի տեսակը ևս մեկ պատճառ է, թե ինչու Վաշինգտոնը չպետք է աջակցություն ցուցաբերի այս հակամարտությունում: Քաղաքական ազատությունների, քաղաքացիական իրավունքների և կոռուպցիայի միջազգային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը մշտապես զբաղեցնում է վերջին հորիզոնականները: Օրինակ, FreedomHouse-ը երկիրը գնահատում է «ոչ ազատ»՝ նշելով, որ կոռուպցիան ծաղկում է, և որ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիներ շարունակ հետապնդումների պատճառով: Human Rights Watch-ը համաձայն է, որ կառավարությունը «շարունակում է դաժանաբար ճնշել քննադատներին և բոլոր հակառակվող ձայներին»: Կազմակերպությունը նաև մանրամասն տեղեկություն է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին:

Բայդենի վարչակազմը գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարն իր առաջնահերթություններից է դարձրել: Այս առումով Ադրբեջանը նույնպես ցուցադրում է անմխիթար արդյունքներ: Այն կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսում 180-ից զբաղեցնում է 129-րդ տեղը: Նախագահը և նրա գործընկերները ներգրավված են միջազգային խոշոր կոռուպցիոն սկանդալներում, ինչպիսիք են Պանամական փաստաթղթերում և վերջերս՝ Պանդորայի փաստաթղթերում բացահայտվածները:

Ավելին, մինչ Վաշինգտոնում ադրբեջանցի դիվանագետներն ու լոբբիստներն ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը ներկայացնեն որպես Արևմուտքի անսասան դաշնակից, իրականությունը դրանից շատ հեռու է: Ալիևը դադարեցրել է Ադրբեջանում ամերիկյան բոլոր խոշոր կազմակերպությունների (Ազատություն ռադիոկայան, Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ, Միջազգային հանրապետական ինստիտուտ, Ազգային ժողովրդավարական ինստիտուտ և Սորոսի կողմից ֆինանսավորվող Բաց հասարակության հիմնադրամ) ներկայությունը: Կառավարությանը կից լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են հակաամերիկյան դավադրության տեսություններ՝ ադրբեջանական հասարակությանը զգուշացնելով Վաշինգտոնում Ադրբեջանի վրա հարձակվելու որոշ ստոր ծրագրերի մասին:

Մինչդեռ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հաստատել է սերտ հարաբերություններ, որոնք, ի թիվս այլ բաների, հիմնված են Կովկասի գործերում Արևմուտքի ավելի խոր ներգրավվածությանն ընդհանուր հակակրանքի վրա:

ԱՄՆ կառավարությունը պետք է դիմադրի բազեների կոչերին՝ ներգրավվելու հակամարտության մեջ, որտեղ նա չունի կենսական շահեր, և առավել ևս՝ այն ռեժիմի անունից, որն այնքան հակասում է ԱՄՆ արժեքներին և շահերին: Չնայած Վաշինգտոնում Ադրբեջանի դաշնակիցների լոբբիստական ջանքերին, Կոնգրեսը պետք է նաև զգուշորեն խուսափի ցանկացած գործողությունից, որը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Հարավային Կովկասում»,-եզրափակել է հեղինակը:

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր Նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Նոր Հաճն... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan