Փաշինյանն ուզում է ազատվե՞լ Ավանեսյանից ու Թորոսյանին վերադարձնե՞լ. «Հրապարակ»
«Հրապարակ»
«ԱԺ-ում պասիվ վիճակում հայտնված առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում Նիկոլ Փաշինյանը շարքային պատգամավոր դարձրեց, ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ է եւ ուզում է օր առաջ գլուխը պրծացնել խորհրդարանից՝ գործադիր տեղափոխվելով։
Վերջին օրերին, օգտվելով վարչապետի՝ առողջապահության նախարարին ուղղված դիտողությունից, Թորոսյանը սկսել է նրա դեմ աշխատել:
Այս օրերին համացանցում գրոհ է սկսվել նախարարի դեմ` ինչպես ֆեյքերի, այնպես էլ լուրերի տեսքով, թե Փաշինյանն ուզում է ազատվել Ավանեսյանից ու Թորոսյանին վերադարձնել։
Այս մտադրությունների մասին մատնում է նաեւ Ֆեյսբուքում Թորոսյանի ակտիվությունը` 2 օր առաջ նա այցելել էր Գյումրու ԲԿ եւ լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ԲԿ ղեկավարությունն ուղեկցում իրեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։