Բժիշկը նշել է տարեցների համար վնասակար մթերքները
Սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է տարեցների համար վնասակար մթերքները:
Նրա խոսքով, որքան մեծ է մարդը, այնքան նրա համար սնունդը մարսելն ավելի դժվար է: Նա տարեցներին հորդորեց հրաժարվել արդյունաբերական կիսաֆաբրիկատներից, որոնք պարունակում են բազմաթիվ հավելումներ և համի ուժեղացուցիչներ: «Նյութափոխանակության դանդաղեցման, ավելորդ քաշի առկայության, սրտի հիվանդության կամ շաքարախտի առկայության դեպքում պատրաստի կիսաֆաբրիկատները պետք է նվազագույն օգտագործել, նախընտրելի է, որ ինքներդ ուտելիքը պատրաստեք, այն ավելի որակյալ սնունդ կլինի»,-ասել է նա։
Մասնագետը հավելել է, որ պահածոյացված սնունդը պետք է սպառվի նվազագույն չափով, և գերադասելի է միայն օրվա առաջին կեսին: Առաջին հերթին, դա վերաբերում է ավելորդ քաշով, հիպերտոնիայով և շաքարախտով տառապող մարդկանց: Անհրաժեշտ է նաեւ սահմանափակել կարմիր մսի սպառումը և նախապատվությունը տալ ձկներին ու թռչուններին, որոնք ավելի դյուրամարս են:
Դիանովան խորհուրդ է տվել ուտել հնարավորինս քիչ քաղցրավենիք և խմորեղեն, որոնք ներառում են արմավենու յուղ, մեծ քանակությամբ տրանսճարպեր և շաքարներ: Նա նշել է, որ ամբողջական հացահատիկով հացը շատ ավելի օգտակար է տարեցների համար:
Սննդաբանը նաև խորհուրդ է տվել մրգեր և բանջարեղեն ավելացնել սննդակարգին՝ հաշվի առնելով այս կամ այն մթերքի հետ կապված օրգանիզմի առանձնահատկությունը:
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է զգույշ լինել սերմերի և ընկույզների հետ:
Բացի այդ, կծու ուտեստները հակացուցված են տարեցների համար, քանի որ դրանք կարող են սրել ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները: