Lego-ն կպայքարի իր կոնստրուկտորներում գենդերային կարծրատիպերի դեմ. այն չի թողարկի խաղալիքներ՝ «տղաների» և «աղջիկների համար»
LifeStyleՀանրահայտ Lego ընկերությունը հայտարարել է, որ իր կոնստրուկտորներում կլուծի գենդերային կարծրատիպերի վերացման հարցը, գրում է The Guardian-ը:
Lego-ն որոշել է նման աշխատանք սկսել այն բանից հետո, երբ ծանոթացել է ամբողջ աշխարհում անցկացված հետազոտության արդյունքներին, որոնք վերաբերում են նրան,թե ինչպես են երեխաները խաղում որոշակի խաղալիքներով: Պարզվել է, որ մինչ աղջիկները հավասարապես վստահ են տարբեր ապրանքատեսակների հետ խաղալիս, տղաների 71%-ը ասել է, որ վախենում է, որ եթե աղջիկների համար խաղալիքներով խաղա, նրանց վրա կծիծաղեն:
2020-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ խաղալիքների ավանդական գենդերային բաժանումը շատ երիտասարդների համար դժվարացրել է իրենց հետագա կարիերայի պլանավորումը:
Lego-ում հայտնել են, որ ընկերությունն այլևս չի բաժանելու կոնստրուկտորները աղջիկների և տղաների համար նախատեսված հավաքածուների:
«Մեր գործը կլինի խրախուսել տղաներին և աղջիկներին խաղալ այն հավաքածուներով, որոնք ավանդաբար դիտվում էին որպես «ոչ նրանց համար»», - ասել է Lego Group-ի մարքեթինգի գծով գլխավոր տնօրեն Ջուլիա Գոլդինը: