Ֆրանսիայում 2000 եվրոյով աճուրդով վաճառվել է Նապոլեոնի դագաղի մի մասը
Ֆրանսիայի Նապոլեոն Բոնապարտ կայսեր դագաղի մի մասն աճուրդի ժամանակ վաճառվել է 2000 եվրոյով:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական ռադիոկայանին, վաճառքն իրականացրել է Métayer աճուրդի տունը Մուլեն քաղաքում գործող Hôtel de Paris հյուրանոցում: Նշվում է, որ գնորդը Ֆրանսիայից է: Նա գնումը կատարել է առցանց՝ 1600 եվրոյով, սակայն ևս 400 եվրո պետք է վճարի աճուրդի ծախսերի համար:
Ինչպես հաղորդվում է, վաճառված իրը դագաղի փայտե հատվածն է, որը Ֆանսուա Օռլեանցին՝ Ժուանվիլի արքայազնը, իրեն է պահել կայսեր աճյունը 1840 թվականին Սուրբ Հեղինեի կղզուց Ֆրանսիա տեղափոխելիս: