ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանել է Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուս պաշտոնյաների հետ, հաղորդում է ՏԱՍՍ -ը:
Մոսկվայում նախատեսված են Նուլանդի բանակցությունները Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, ինչպես նաև հանդիպումներ Ռուսաստանի այլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ:
Նուլանդի այցի նախապատրաստական աշխատանքներն ուղեկցվել էին նրա վիզայի հարցի քննարկմամբ, քանի որ ի պատասխան ԱՄՆ -ի պատժամիջոցների, այդ երկրի պետքարտուղարն ընդգրկվել էր պատժամիջոցների ցանկում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությամբ, Նուլանդի այցին ռուսական կողմի համաձայնության դիմաց, որոշ ռուս ներկայացուցիչներ հանվել էին ամերիկյան սև ցուցակներից:
ՌԴ նախագահի վարչակազմից հայտնել են, որ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հանդիպումը Նուլանդի հետ տեղի կունենա հոկտեմբերի 13 -ին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նույնպես կհանդիպի Նուլանդի հետ, սակայն չի նշել նման հանդիպման ամսաթիվը: