Թուրքիայում գործազրկությունը հասել է 12․1 տոկոսի
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել 15-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2021 թվականի օգոստոսին նախորդ ամսվա համեմատ Թուրքիայում գործազուրկների թիվը ավելացել է 11․000–ով՝ հասնելով 965․000 –ի։
Այսպիսով, գործազրկության մակարդակը հասել է 12․1 տոկոսի։ Աշխատանք ունեցողների թիվը 2021թ․ օգոստոսին նվազել է 14․000-ով՝ կազմելով 28 մլն 706․000 կամ աշխատունակ բնակչութան 45 տոկոսը։
TÜİK–ի տվյալների համաձայն՝ 15-24 տարեկանների տարիքային խմբում նախորդ տարվա համեմատ գործազրկությունը նվազել է 0․1 տոկոսով՝ կազմելեվ 22․7 տոկոս։