Ավելի քան 129 մետր. Կիևում պատրաստվել է աշխարհի ամենամեծ շաուրման
Կիևում ՝ Կոնտրակտովայի հրապարակում, պատրաստվել է աշխարհի ամենամեծ շաուրման՝ 129 մետր և 4 սանտիմետր երկարությամբ:
120 խոհարար միանգամից պատրաստել է ուտեստը: Դրա ընդհանուր քաշը գերազանցել է 200 կիլոգրամը, գրում է tsn.ua-ն:
Ռեկորդի գրանցումից հետո շաուրման կտրվել է փոքր կտորների և բաժանվել բոլորին:
«Աղցան, հավ, յոգուրտի սոուս և միշտ շատ սեր, սերը մենք չենք խնայում», - ասել է խոհարար Ալեքս Յուսուպովը: