Ռուսաստանցի ճարտարապետ. Հին Երևանը գրեթե վերանում է, իսկ Գյումրին՝ վերածնվում
Ինձ անհանգստացնում է Հին Երեւանի շարունակվող քանդումը, որը գրեթե անհետանում է։ Այս մասին հոկտեմբերի 11-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ռուսաստանցի ճարտարապետ Անդրեյ Իվանովը, որը գրքեր է գրել Երեւանի եւ Գյումրու մասին։
Հին Երեւանի ժառանգությունը, որը կար XIX դարի վերջին, նրա գնահատմամբ, բավական արագ անհետանում է։
«Երեւանը շատ լուրջ խնդիրներ ունի հենց քաղաքային ժառանգության պահպանման հետ կապված։ Բազմահարկերի ինտենսիվ շինարարությունը քաղաքի կենտրոնում հանգեցրել է այն բանին, որ շատ հուշարձաններ արդեն քանդվել են։ Չնայած հին Երեւանի վերականգնման հայտարարություններին՝ ոչինչ չի արվում։ Դա շատ վատ է, քանի որ քաղաքը կորցնում է ինքնությունը»,- նշել է Իվանովը։
Նա ավելացրել է, որ Գյումրիում միանգամայն այլ պատկեր է. այնտեղ հին քաղաքը վերածնվում է, ընդ որում՝ ներքեւից, այսինքն՝ քաղաքը վերածնում են հենց իրենք՝ բնակիչները, մասնավոր անձինք։
«Դա կհանգեցնի այն բանին, որ Գյումրին կդառնա շատ հրապուրիչ քաղաք։ Քաղաքը ինքնավերածնվում է»,- ընդգծել է ճարտարապետը։
Հիշեցնենք, որ առաջին քայլն այս ուղղությամբ արել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։