Արցախցի ճարտարապետ․ Ադրբեջանի հետ հնարավոր չէ համագործակցել մշակութային ոլորտում
Ադրբեջանի հետ հնարավոր չէ համագործակցել մշակութային ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը։
«Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հնարավոր չէ համագործակցել մշակութային ոլորտում։ Դրա օրինակ է Նախիջեւանում խաչքարների ավերումը։ Ադրբեջանը դեռ հանձնում է միայն զինվորների մարմինները, ուրիշ ոչինչ»,-նշեց նա։
Տիտանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացել է մոտ 2000 հայկական հուշարձան։ Նա նշեց Արցախի պատմամշակութային ժառանգությունը պահպանելու կարեւորությունը։