Արցախում մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը Արցախի կառավարության, «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ-ի (Intercultural Research and Development), «ՔՈԴԵ» Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ-ի (CODE Social Entrepreneurship Hub) հետ համագործակցությամբ Արցախում մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության երկարաժամկետ և բազմաբաղադրիչ ինկուբատոր-ծրագիրը։
Արցախի կառավարությունից հայտնում են, որ Ծրագիրը նպատակ ունի նպաստել համայնքների կայուն զարգացմանն ու ինքնազբաղվածությանը` սոցիալական ձեռնարկատիրությունների հիմնման և զարգացման միջոցով։ Այսպիսով՝ Արցախում բնակվող 18տ. և բարձր տարիքի անձանց, Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների, որոնք ցանկանում են զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ, հետաքրքրված են իրենց համայնքների սոցիալական խնդիրների լուծմամբ հրավիրում ենք մասնակցելու այս ծրագրին։ Դիմելու և ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է լրացրնել այս հայտը՝
Դիմելու վերջնաժամկետն է` հոկտեմբերի 18-ը։