Ռումինիա - Հայաստան․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը Բուխարեստում կհյուրընկալվի ռումինացիներին։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակի գործակիցը 1․50 է։ Հայաստանի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․00 գործակցով, ոչ ոքին՝ 4․10։
Այս տարվա մարտին Երեւանում տեղի ունեցած թիմերի առաջին խաղում 3։2 հաշվով հաղթել էր իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը։
Ռումինիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր
J խումբ
Ռումինիա - Հայաստան՝ 22։45
Հյուսիսային Մակեդոնիա - Գերմանիա՝ 22։45
Իսլանդիա - Լիխտենշտեյն՝ 22։45