«Ոչ բոլոր տղամարդիկ են հոգատարության ընդունակ». Սաշա Դոնին ակնարկել է, որ բաժանվել է Տիմատիից
Տիմատիի նոր ընկերուհին՝ ուկրաինացի մոդել Սաշա Դոնին, որի հետ ռեփերն այս ամռանը հանգստանում էր Հունաստանում, ակնարկել է, որ բաժանվել է արտիստից։
«Ես հեռավորության վրա հարաբերությունների փորձառություն չեմ ունեցել։ Ես չեմ անի դա, եթե չզգամ, որ ինչ-որ մեկինն եմ։ Ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի հոգատարության, պաշտպանության, ուշադրության հեռավորության պայմաններում։ Դա ինչ-որ մեկին կարող է համապատասխանել, բայց ինձ՝ ոչ»,- Ինստագրամայն էջում գրել է Դոնին։
Համացանցում աղջկա մասին հակասական լուրեր են պտտվում։ Peopletalk-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ։ Ոմն Աննա Ֆիշիենկո (@annafishienko666), որը պնդում է, որ ծանոթ է Ալեքսանդրայի հետ, հայտնել է․ «Սաշա Դոնեցն է, 19-20 տարեկան։ Փոքրիկ Չերնիգով քաղաքից, ոչ հարուստ ընտանիքից, զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ, մի քանի տարի առաջ տեղափոխվել է Կիեւ։ Այդ ժամանակներից ի վեր «հանդիպում» է հարուստ տղամարդկանց հետ»։ Հայտնի չէ, թե ինչն է իրականում կապում մոդելին եւ արտիստին։ Տիմատին իր ու Դոնիի հարաբերությունների մասին լուրերը չի մեկնաբանել։