Հրապարակվել է Մեծ թատրոնում դեկորացիայի իջեցման և դերասանի մահվան տեսագրությունը
Հրապարակվել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում դեկորացիայի իջեցման և դերասան Եվգենի Կուլեշի մահվան տեսանյութը:
Այդ կադրերում կարելի է նկատել, թե ինչպես է իջնում դեկորացիան, հետո բեմի վրա արտիստի գործընկերները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև թատերական վարագույրը փակում է բեմը, մինչև դերասանները սկսում են հասկանալ կատարվածը:
Միջադեպը տեղի է ունեցել «Սադկո» օպերայի ցուցադրության ժամանակ։ Զոհվածը 37 տարեկան էր։