Մեծ քանակությամբ խնձոր ուտելու վտանգը
Մեծ քանակությամբ խնձորը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել բարձր թթվայնություն ունեցող մարդկանց մոտ: Այս վտանգը RT- ի հետ զրույցում բացահայտել է սննդաբան Ելենա Սոլոմատինան:
Ըստ Սոլոմատինայի՝ զգացողությունները կարող են հատկապես ուժեղանալ, եթե թթու խնձորն ուտեն դատարկ ստամոքսին: Դրանց առաջացման պատճառն այն է, որ թարմ խնձորը լի է նյութափոխանակությունն արագացնող թթուներով:
«Նրանք, ովքեր ունեն աղեստամոքսային համակարգի խանգարումներ, խնձորը պետք է զգուշությամբ ուտեն, իսկ ոմանք ընդհանրապես չուտեն, կամ ուտեմ միայն թխելուց հետո», -ասել է մասնագետը:
Սննդաբանը հավելել է, որ շատ քաղցր խնձորները պետք է զգուշությամբ ուտեն չփոխհատուցվող շաքարային դիաբետով հիվանդները (արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ), քանի որ դրանք պարունակում են սախարոզա:
Միևնույն ժամանակ, Սոլոմատինան նշել է, որ խնձորը ցածր կալորիականությամբ և օգատակար մթերք է, որը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, բջջանյութ և հեռացնում է ավելորդ խոլեստերինը և էնդոտոքսինը:
Բացի այդ, դրանք կարող են սառեցվել՝ պահպանելու մեծ քանակությամբ վիտամիններ, միկրո եւ մակրոտարրեր: Որպես մշակման մեկ այլ տարբերակ մասնագետը նշել է չորացումը: