ԱՄՆ գիտնականները դեպրեսիայի բուժման մեթոդ են մշակել
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբանները մշակել են իմպլանտ, որը կարող է բուժել դեպրեսիան: Գիտական աշխատության մասին հոդվածը հրապարակվել է Nature Medicine. ամսագրում:
Ուղեղի աշխատանքը խթանելու օգնությամբ հիվանդությունը բուժելու նախորդ մեթոդները բավականաչափ արդյունավետ չէին, քանի որ կիրառվող սարքավորումները կարողանում էին խթանել միայն ուղեղի մի մասի աշխատանքը: Իսկ դեպրեսիան ախտահարում է գլխուղեղի տարբեր հատվածները:
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կարողացել են մշակել նեյրոնային բիոմարկեր, որն իրենից ներկայացնում է ուղեղի ակտիվության չափման, դեպրեսիայի ախտանշանների կանխատեսման միջոց:
Այս մեթոդը կիրառվել է Սառա անունով հիվանդի համար: Սառան իմպլանտով ապրում է արդեն 15 ամիս և գրեթե մոռացել է այն ժամանակահատվածները, երբ ընդունում էր հակադեպրեսանտներ եվ անգամ ինքնասպանության փորձեր է կատարել: Նրա կյանքը էականորեն փոխվել է, իսկ մեթոդը կողմնակի ազդեցություն չի ունեցել: