Իսպանիայում թափոններից նստարաններ են պատրաստում
Իսպանիայի Վալենսիա քաղաքի դպրոցների մոտ աղբի վերամշակումից ստացված նստարաններ են հայտնվել: Դրանք պլաստիկե շշերի խցաններից են պատրաստվել։ Նստարաններից յուրաքանչյուրը կշռում է մոտ 35 կիլոգրամ:
Օգտագործվել է 4300 հատ խցան, որը հավաքվել է դպրոցական աղբի ընդունման կետում : Այս նստարանները հինգ անգամ ավելի ամուր են, քան փայտից պատրաստվածները, դրանք դիմացկուն են նաև վնասատուների նկատմամբ և չեն ճաքճքվում: Բացի դրանից, մակերեսը դիմացկուն է և նման գրաֆիտի, ինչի շնորհիվ ներկն ավելի ամուր է կպչում նստարանին։
Նոր նստարանները տեղադրվել են «Ապահով դպրոցական միջավայր» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է երեխաներին ցույց տալ վերամշակման կարևորությունը և նպաստել մոլորակի փրկությանը: Ակցիան դեմ է պլաստիկե թափոնների այրմանը, որն ավելի էժան է, քան վերամշակումը, և կոչ է արվում թափոնների երկրորդ կյանք տալ և կանխել ջերմոցային գազերի արտանետումները:
Հին անվադողերի վերամշակումն էլ մեծ տարածում ունի Նիգերիայում։ Աֆրիկյան երկրում, Ֆրիթաունի թափոնների կառավարման վերամշակման գործարանում սկսել են արտադրել հատակի ծածկույթներ: