Ռուսական զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում Մատաղիսի բնակչի մահվան դեպքով
ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ռուսական զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի զոհվելու փաստով․
«Հոկտեմբերի 9 -ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի բնակիչը:
Ռուսական զորախմբի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: