ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակից հանել է մի քանի ռուսաստանցիների․ ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Մոսկվա կատարելիք այցի համաձայնության դիմաց ամերիկյան կողմը պատժամիջոցների ցուցակից հանել է որոշ ռուսների, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սա (նկատի ունի այցելություն) նրանց ցանկությունն էր: Նա իսկապես պատժամիջոցների ցուցակներում էր, սա հուշում է, որ մարդը չի կարող հատել սահմանը: հարցը լուծվել է հավասար հիմունքներով», – ասել է Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքով:
Գերատեսչության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ ում նկատմամբ է Վաշինգտոնը կիրառել սահմանափակումների վերացումը:
Վիկտորիա Նուլանդը համարվում է Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հարցերով ԱՄՆ -ի գլխավոր փորձագետներից մեկը: Նախկինում նա Պետդեպարտամենտում պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն էր:
Հոկտեմբերի 11-13-ը նա կհանդիպի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ: