Անօդաչու թռչող սարքերը անտառներ են տնկում Խորվաթիայում
Խորվաթիայում, աշխարհում առաջին անգամ, անօդաչու թռչող սարքերի միջոցով անտառներ են տնկել դժվարամատչելի տարածքներում, հաղորդում է Europulse-ը:
Դրա համար ստեղծվել են հատուկ «սերմացու ռումբեր», որոնք թռչող սարքերով նետվում են բարձրությունից լեռնային և հեռավոր վայրերում:
Անօդաչու թռչող սարքերն հարմարեցված են այնպես, որ յուրաքանչյուր մեկ սարք կարող է տեղափոխել մինչև ինը պարկուճ:
Ռումբերի կառուցվածքն այնպիսի ձևով է արված, որ այն կարող է հեշտությամբ տեղադրվել անօդաչու թռչող սարքի բեռնախցիկում։ Սարքերն աշխատում են ավտոմատ ռեժիմով:
Հունաստանը, Ալբանիան և ԱՄՆ-ն արդեն հետաքրքրություն են ցուցաբերել խորվաթական նախագծի նկատմամբ: