Ռուսաստանում մշակվում է COVID-19-ի և գրիպի դեմ համատեղ պատվաստանյութ
Գամալեայի անվան կենտրոնը 2022-ի ավարտին կիրականացնի կորոնավիրուսի և գրիպի դեմ միասնական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ: Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդրչ Գինցբուրգը:
Մեկ միասնական պատվաստանյութի ստացման համար հիմք է հանդիսացել ռոտավիրուսի դեմ հիբրիդային պատվաստանյութը: Զուգահեռ ընթանում է նաև կորոնավիրուսի տարբեր տեսակների դեմ պատվաստանյութերի մշակման պրոցեսը:
Գամալեայի անվան կենտրոնի ղեկավարի խոսքով տեխնոլոգիական հնարավորությունները կան , բայց կլինիկական թեստավորումները դեռ չեն սկսվել:
Գամալեայի անվան կենտրոնից բացի կորոնավիրուսի և գրիպի դեմ միասնական պատվաստանյութ փորձում է ստանալ ռուսական «Վեկտոր» գիտական կենտրոնը: