Խնձորի ժելե, որը պնդանում է առանց ժելատինի
Բաղադրիչներ
1. Խնձոր – 500 գ
2. Շաքարավազ – 250 գ
3. Ջուր – 250 մլ
4. Դարչին – ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Նախապատրաստել բաղադրիչները: Խնձորը լվանալ և չորացնել: Կիսել, հեռացնել սերմերը: Կեղևը թողնել, որովհետև դրանում պարունակվում է մեծ քանակությամբ պեկտին: Խնձորը շատ չմանրացնել:
2. Ստացված կտորները լցնել կաթսայի մեջ, ջուր ավելացնել, հասցնել եռման և եփել ցածր կրակի վրա մոտ 30-35 րոպե:
3. Եփված խնձորի կտորները լցնել քամիչի մեջ: Սեղմել, որպեսզի դրանցից արտազատվի մնացած հեղուկը:
4. Խնձորից առաջացած հեղուկի մեջ ավելացնել շաքարավազը և դարչինը: Կրակը մի փոքր բարձրացնել և եփել խնձորի օշարակ այնքան, մինչև պնդանա: Բավարար է 10-15 րոպեն: Թողնել՝ սառչի: Ժելեն պատրաստ է: