Ամերիկուհին ազատազրկման կենթարկվի՝ արջերին լուսանկարելու համար
Իլինոյս նահանգի մի կին դատապարտվել է չորս օրվա ազատազրկման՝ Yellowstone ազգային պարկում գորշ արջին և նրա ձագերին լուսանկարելու փորձի համար: «Գազետա ռու»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ABC News-ը:
25-ամյա Սամանտա Դերլինգին ձերբակալությունից բացի նաև տուգանել են, որի գումարը կարող է գերազանցել 2000 դոլարը, ինչպես նաև նրան արգելվել է մեկ տարի այցելել ազգային պարկ:
Ազգային պարկերի ծառայության կանոնների համաձայն՝ մարդկանց արգելվում է մոտենալ վայրի բնությանը:
Դատախազությունն այդ արարքը հիմարություն է որակել և ասել՝ կնոջ բախտը բերել է, որ արջը նրան մասերի չի բաժանել: