Ում չի կարելի ուտել հորթի միս
Մարդիկ, ովքեր ունեն հոդերի հիվանդություններ (պոլիարթրիտ, հոդատապ և այլն), պետք է նվազագույնի հասցնեն կամ նույնիսկ դադարեն հորթի միս ուտել: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է սննդաբան Սվետլանա Ֆուսը:
Մասնագետի խոսքով՝ այս տեսակի միսը պարունակում է պուրին, որը նպաստում է միզաթթվի կուտակմանը: Բացի այդ, սսխալ եփելու պատճառով հորթի միսը կարող է կորցնել որոշ օգտակար հատկություններ:
«Ես խորհուրդ եմ տալիս sous vide (սնունդը եփվում է վակուումային փաթեթում ցածր ջերմաստիճանում), բայց կարող եք նաև դնել ջեռոցը կամ շոգեխաշել»,- գրել է սննդաբանն իր Instagram-յան էջում:
Այն մարդկանց, ովքեր բողոքում են հոդերի ցավից, հորթի միս և ցանկացած այլ կարմիր միս խորհուրդ է տրվում ուտել շաբաթական երկու անգամից ոչ ավելի: Հիմնական պատճառը լեյցին և արգինին ամինաթթուներն են, որոնք պարունակվում են սպիտակուցի մեջ և ունեն ինսուլինոգեն ազդեցություն:
«Հորթի միսը ավելի քիչ խոլեստերին է պարունակում, քան, օրինակ՝ տավարի միսը: Հետևաբար, այն պետք է ներառվի փոքր երեխաների և տարեցների սննդակարգում»,-ասել է Ֆուսը՝ հավելելով, որ հորթի միսը ցածր յուղայնությամբ սննդամթերք է, որը հարուստ է երկաթով, պղնձով, ցինկով և վիտամին B12-ով։