Քաղցած մնալու առավելությունների մասին
Էնդոկրինոլոգ-սննդաբան, Ամերիկայի և Չինաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ Օլգա Ռոժդեստվենսկայան Life.ru- ին տված հարցազրույցում խոսել է որոշ ժամանակով քաղցած մնալու առավելությունների մասին:
Ըստ փորձագետի՝ քաղցի կարճատև շրջանները շատ օգտակար են: Նա նշել է, որ դա օգնում է օրգանիզմին ավելի հեշտ վերականգնվել և ավելի շատ էներգիա է հայտնվում: «Եվ երբ մարդը ընտելանում է նման կարճաժամկետ քաղցի, ստամոքսի ծավալը նվազում է, ուտելիքների չափաբաժինը դառնում է ավելի փոքր, մարդը այնքան կապված չի լինում սննդի հետ»,-բացատրել է սննդաբանը:
Ռոժդեստվենսկայան նշեց, որ ճարպակալման պատճառներից շատերն ունեն հոգեսոմատիկ հիմք, և քաղցը հաճախ օգնում է հաղթահարել դրանք։