Սլավիկ Գալստյանն ավարտել է ելույթները
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեականները շարունակում են պայքարը:
Armsport.am-ի հաղոդմամբ՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 5-8 հաշվով պարտվել էր Սերբիայի ներկայացուցիչ Սեբասիան Նադին: Վերջինս իր հերթին քառորդ եզրափակիչում 1-8 հաշվով պարտվել է Ռամազ Զոիձեին, և Գալստյանը զրկվել է սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորությունից:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ևս լքել է պայքարը: Առայժմ պայքարի մեջ է 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, իսկ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն այսօր երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: