Օրական քանի՞ նուշ ուտել առողջ լինելու համար
Նուշն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը և համարվում է «ամենականացի ընկույզը»: РИА գործակալության փոխանցմամբ՝ սննդաբան Եվգենի Արզամասովը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ընկույզի մի շարք օգտակար հատկությունների մասին:
Նա նշել է, որ նուշը պարունակում է մագնեզիում և B խմբի վիտամիններ, որոնք օգնում են կանանց պահպանել առողջ նյարդային համակարգը:
Բացի այդ, նուշը հարուստ է վիտամին E-ով և սիլիցիումով: Դրանք նպաստում են մաշկի առաձգականության պահպանմանը, ինչպես նաև կարգավորում են հորմոնային ֆոնը:
«Մանգանն օգնում է ոսկորները պաշտպանել օստեոպորոզից, այն օգտակար է ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների համար: Այն բարելավում է ոսկրային կազմի համար օգտակար տարրերի յուրացումը, ինչպես նաև մաշկը պաշտպանում է վնասվածքներից», – ընդգծել է Արզամասովը:
Տղամարդկանց համար նուշը օգտակար է ցինկի պարունակության պատճառով։ Այն նաև օգնում է նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը:
Բժիշկը խորհուրդ է տալիս օրական ուտել ոչ ավելի, քան 10-15 նուշ, քանի որ դրանք բարձր կալորիականություն ունեն։ Պարբերաբար սպորտով զբաղվելու դեպքում նշված չափաբաժինը կարելի է ավելացնել: