Լարիսա Գուզեևայի վիճակը կայունացել է, գանգատները միայն շնչահեղձության հետ են կապված
Հայտնի դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւայի վիճակը կայունացել է: Այս մասին հայտնել է kp.ru-ի աղբյուրը։
Ինչպես հայտնել է պարբերականի զրուցակիցը, արտիստուհուն վերակենդանացման բաժանմունք չեն տեղափոխել։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր թերապեւտիկ բաժանմունքում։
Հեռուստահաղորդավարուհու աջ թոքը ախտահարված է 60 տոկոսով, ձախը՝ 50 տոկոսով: Մարմնի ջերմաստիճանը գտնվում է նորմայի մեջ։ Սակայն Գուզեեւան բողոքում է շնչահեղձությունից։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Գուզեեւայի առողջական վիճակի վատթարացման մասին: Հաղորդվում էր, որ արտիստուհուն կբուժեն թթվածնով հատուկ սարքի օգնությամբ, որի դիզայնը մի քանի խողովակով սկաֆանդր է հիշեցնում: