Թուրքիան լրտեսության կասկածանքով վեց օտարերկրացի է ձերբակալվել
Թուրքիայում լրտեսության կասկածանքով վեց օտարերկրյա քաղաքացի է բերման ենթարկել, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքը:
Դրա տվյալներով` ձերբակալման օպերացիան իրականացրել են թուրքական հատուկ ծառայությունները Ստամբուլում եւ Անթալիայում: Ձերբակալվածների ազգությունը չի հաղորդվում:
Հեռուստաալիքը պնդում է, որ օպերացիայի ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են զենքեր եւ Ռուսաստանի Դաշնության անձնագրեր: Սակայն CNN Turk-ը պարզաբանել է, որ այս պահին պարզ չէ` փաստաթղթերը կեղծ են, թե ոչ:
Ըստ թուրքական հեռուստաալիքի` ձերբակալվածները գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով հարձակումներ էին ծրագրում օտարերկրացիների վրա: Նրանք մեղադրվում են «քաղաքական եւ ռազմական լրտեսության» մեջ: