Գիտնականներն Անտարկտիդայում մինուս 61 աստիճան միջին ջերմաստիճան են գրանցել. Սա ամենացածր ջերմաստիճանն է 1957 թվականից ի վեր
Ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գիտնականներն Անտարկտիդայում մինուս 61 աստիճան միջին ջերմաստիճան են գրանցել, հայտնում է Around the World պորտալը` վկայակոչելով Live Science-ը:
Սա ամենացածր ջերմաստիճանն է 1957 թվականից ի վեր: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1976 թվականին, երբ Անտարկտիդայի միջին ջերմաստիճանը իջել էր մինչեւ մինուս 60.6 աստիճան:
Փորձագետների կարծիքով` Անտարկտիդայում անցած ձմեռը մոտ 30 աստիճանով ավելի ցուրտ է եղել, քան 30 տարվա միջին ջերմաստիճանն էր: Հատկանշական է, որ անցած ամառն ամբողջ աշխարհում դարձել է վերջին տարիների ամենաշոգերից մեկը: