Do What U Want. Լեդի Գագան մերկացել է՝ գովազդի համար (լուսանկարներ)
Լեդի Գագան մերկանալու հանդեպ հատուկ սեր ունի՝ լինի դա ֆոտոսեսա, տեսահոլովակի նկարահանում կամ պարզապես հանրության առաջ մարմինը ցուցադրելու ցանկություն:
Այս անգամ ևս երգչուհին մերկացել է. առիթը Do What U Want սինգլն է, որի գովազդի համար էլ Գագան ընտրել է ոչ թե հայտնի մոդելավորողների զգեստներն, այլ խոտ: 27-ամյա աստղը երկրպագուների առջև ամբողջությամբ մերկ է ներկայացել՝ ծածկվելով կեղտոտ խոտի փոքր կտորներով: