Ստամբուլի քաղաքապետը հայտնել է քաղաքի հրապարակներից մեկը Պալյանների անունով կոչելու մտադրության մասին
Ստամբուլի Սկյութար թաղամասի հայկական Սուրբ Խաչ գերեզմանատանը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ամենահայտնի հայ ճարտարապետների՝ Պալյանների ընտանիքի հիշատակի միջոցառումը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, միջացառմանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքը, Ստամբուլի քաղաքապետը եւ պոլսահայ հայտնի գործիչներ։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մեծ կարեւորություն է տվել Պալյանների ընտանիքի ճարտարապետական գործունեությանը՝ շեշտելով, որ այն հարստացրել է Ստամբուլի մշակույթային ժառանգությունը։ Ստամբուլի քաղաքապետը շեշտել , որ իր ձեռքից եկածը կանի, որպեսզի Պալյանների անունով հրապարակներից մեկը անվանակոչվի։
Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը գոհունակություն է հայտնել քաղաքապետի այս նախաձեռնությամն առթիվ։
Նշենք, որ Պալյանները Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետներն էին։ Պալյանները կառուցել են Ստամբուլում շքեղ պալատներ, կամուրջներ, մզկիթներ, եկեղեցեիներ եւ տարբեր նշանակության շենքեր։