«Ուզում եմ արթնանալ աշխարհում, ուր չկա կորոնավիրուս չարիքը»․ Արմինկա
Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արմինկան կրում է սպիտակ բլուզ, գունավոր տաբատ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար, իսկ կերպարն ամբողջացնում է ակնոցը։
«Ուզում եմ հրաշք լինի. ուզում եմ արթնանալ աշխարհում, ուր չկա կորոնավիրուս չարիքը՝
մեծագույն չարիք պատվաստման հետ միասին, որտեղ չկա պատերազմ, աղետ, որտեղ մարդիկ ապրում են երկար ու անհոգ…», - ապա հավելել է «#թողկորչիխավարը» հեշթեգը։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհու երկրպագուներն անմիջապես արձագանքել են ու կիսվել իրենց մտորումներով։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր վարդագույն կոստյումի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Լուսանկարը մեկնաբանված չէր։