Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան պատմել է, որ դեմ չէ նոր սիրեցյալի հետ երրորդ երեխա ունենալուն
Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան պատմել է, որ դեմ չէ նոր սիրեցյալի հետ երրորդ երեխա ունենալուն։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«Եթե հանդիպեք ձեր տղամարդուն, կունենա՞ք երրորդ երեխային», - հարցրել է բաժանորդներից մեկը։
«Ինչու ոչ», - պատասխանել է աստղը:
Այս ամառ Քսենիա Բորոդինան ամուսնալուծվեց իր ամուսնուց՝ գործարար Կուրբան Օմարովից։ Զույգը ամուսնացած էր վեց տարի: Ամուսնալուծության պատճառը հեռուստահաղորդավարուհին որոշել է չհրապարակել, բայց ակնհայտորեն ակնարկել է, որ հենց գործարարն է մեղավոր։
Հիշեցնենք, որ Երեւանում կայացած երեկույթներից մեկի ընթացքում Քսենիային նկարել էին ընտրյալի հետ։ Սիրահարները գրկախառնվում էին եւ պարում Վերա Բրեժնեւայի հիթերի հնչյունների ներքո։
Հեռուստահաղորդավարդուհին սոցիալական ցանցերում միայն լուսանկար էր հրապարակել, որում նկատելի էր ընտրյալի ձեռքը։ Հաղորդավարուհին, ակնհայտորեն, չի ցանկանում ավելորդ ուշադրություն գրավել անձնական կյանքի վրա։
Երկրպագուները նախ փորձում էին կռահել, թե ում հետ է պարում Քսենիան, սակայն նրա ընկերուհին բացահայտել է տղամարդու ինքնությունը։ Նա Էրիկ Ավագյանն է, որի ընկերակցությամբ աստղին նկատել էին նաեւ ավելի վաղ։ Ի դեպ, Էրիկը հերքել է կապը Բորոդինայի հետ՝ ընդգծելով, որ նույնիսկ ծանոթ չէ նրա հետ։