Բայդենը ելույթի ընթացքում կին քաղաքապետին «պարոն»-ով է դիմել, ապա շփոթել հեռուստացույցն ու հեռախոսը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իլինոյս նահանգում ունեցած ելույթի ժամանակ Չիկագոյի կին քաղաքապետ Լորի Լայթֆութին «պարոն» է անվանել: ԱՄՆ նախագահի լեզվի սայթաքման տեսանյութը տեղադրվել է Twitter-ում:
«Սպասեք, Բայդենը հենց նոր Լորի Լայթֆութին «պարոն քաղաքապետ»-ո՞վ դիմեց, ես ինչ-որ բան բա՞ց եմ թողնել»,-գրել է տեսանյութի հեղինակը:
Նրա հետևորդները նկատել են, որ սա միակ սայթաքումը չէր նախագահի խոսքում:
Ավելի ուշ Բայդենը հեռուստացույցը շփոթել է հեռախոսի հետ, երբ խոսել է հիվանդանոցի աշխատակցի հետ ունեցած զրույցի մասին:
«Երեկ երեկոյան ես հեռուստացույցով ... ես հեռախոսով էի», - ասել է ԱՄՆ նախագահը: