The Weeknd-ը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան (լուսանկարներ)
Կանադացի երգիչ The Weeknd-ը դարձել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բարի կամքի դեսպան, հայտնում է Variety-ն:
Պարենի համաշխարհային ծրագրի դեսպանները, որոնց թվում են նաև դերասանուհի Քեյթ Հադսոնը և դիզայներ Մայքլ Քորսը, ջատագովում են սովի դադարեցումը ՊՀԾ-ի միջոցով, որը կենսական մարդասիրական օգնություն է տրամադրում տարեկան ավելի քան 80 երկրներում ավելի քան 100 միլիոն մարդու:
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում օրական մոտ 811 միլիոն մարդ սննդի կարիք ունի: