Ավելի քան 71 մլն դոլար. Gulfstream-ը ներկայացրել է իր ամենաարագընթաց մասնավոր ինքնաթիռը (լուսանկարներ)
Gulfstream ընկերությունը ներկայացրել է լյուքս դասի իր ամենաարագընթաց մասնավոր ինքնաթիռը՝ Gulfstream G800-ը, որը միանգամայն նոր մակարդակի է հասցրել գերշքեղ ֆուտուրիստիկ թռիչքների որակը, գրում է luxurylaunches.com-ը:
Բացի ընկերության մոդելների շարքում ամենաարագընթացը լինելուց, այն աչքի է ընկնում սրահի նոր դիզայներով ու հնարավորություններով: Այն ավելի ընդարձակ է, և ութ ուղևորի փոխարեն տեղավորում է տասնինը:
Սպասվում է, որ թռիչքների փորձարկումները կսկսվեն այս տարվա վերջին: Առաջին G800-ը՝ 71,5 միլիոն դոլար գնով, հաճախորդներին կհանձնվի 2024 թվականին: