Ըմբիշ Նորայր Հախոյանը պարտվեց ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Նորայր Հախոյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Նորայր Հախոյանը մրցեց Վրաստանից Նուգզարի Ճուրճումիայի հետ: Հայ ըմբիշը զիջեց 9:0 հաշվով:
Ավելի ուշ աշխարհի չեմպիոն կոչման համար կգոտեմարտի 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, ում մրցակիցը ռուս Սերգեյ Կուտուզովն է:
Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: