Պաշտոնական Անկարան ապահովել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի շարունակականությունը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե պաշտոնական Անկարան ապահովել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի շարունակականությունը:
Այս մասին Էրդողանը խոսել է Տրանսպորտի և կապի խորհրդի 12-րդ նիստի շրջանակներում։
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ իրենք կարողացել են կապեր հաստատել այնպիսի ընկերությունների հետ, որոնք արտադրում են երկաթգծի համար անհրաժեշտ համակարգը մեկ հարկի տակ և նախատեսում են արդեն հաջորդ տարի սկսել ազգային լոկոմոտիվների արտադրությունը: