Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակչում 6-9 հաշվով պարտվեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուին: Այսպիսով՝ հայ մարզիկը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք՝ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-4 հաշվով հաղթել էր ամերիկացի Դալտոն Ռոբերտսին: Ապա 1/4 եզրափակչում նա 7-0 հաշվով հաղթել էր իրանցի Մեհրդատ Մարդանիին և դուրս եկել կիսաեզրափակիչ: