Բրիտանացին ինքն իրեն փակել է նախ թունավոր գազով լի սենյակում, հետո մերկացել ու փակվել է սառնարանում
Բրիտանացի ֆիզիոլոգ Ջոզեֆ Բարքրոֆթն ուսումնասիրություններ անելիս մի քանի փորձարկում կատարել է հենց իր վրա:
Առաջին փորձարկումների ժամանակ, երբ Բարքրոֆթն ուսումնասիրում էր վտանգավոր գազերը, որոնք Առաջին համաշխարհայինի տարիներին քիմիական զենքի կիրառման ժամանակ առաջացրել են խեղդդում, նա որոշեց 10 րոպեով փակվել մի խցիկում՝ լի ցիանիդով: Չնայած իր հետ եղած շունը ողջ մնաց ընդամենը 95 վայրկյան, Բարքրոֆթին հաջողվեց դիմանալ 10 րոպե:
Հաջորդ փորձարկման ժամանակ նա գտնվում էր ապակե խցիկում՝ փորձելով պարզել, թե որքան թթվածին է անհրաժեշտ մարդուն՝ ողջ մնալու համար: Մեկ շաբաթ նա ապրեց այնպիսի պայմաններում, որոնք հավասարազոր էին 4900 մետր բարձրության վրա ապրելուն, ինչն առաջացրեց մաշկի կապտում:
Իր վրա կատարած վերջին փորձակման ժամանակ գիտնականը փակեց ինքն իրեն սառնարանում՝ պարզելու համար ցրտի ազդեցությունը մտավոր ակտիվության վրա: Նա պարզեց, որ ինչ-որ պահի, երբ սառում ես գրեթե մահվան աստիճանի հասնելու չափ, սկսում ես զգալ ոչ թե ցուրտ, այլ ջերմություն:
Բարքրոֆթն իրավունք ուներ ցանկացած պահի դուրս գալ սառնարանից, սակայն վճռեց մնալ այնքան, մինչև կորցրեց գիտակցությունը և նրան ստիպված եղան փրկել օգնականները: