Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցություն հնարավոր է հաստատել միայն նոր միջնորդության և ակտիվ դիվանագիտության օգնությամբ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլjութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր ուկրաինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Չավուշօղլուն նշել է, որ ըստ իրեն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցություն հնարավոր է հաստատել միայն նոր միջնորդության և ակտիվ դիվանագիտության օգնությամբ: