ԱՄՆ-ն ցանկանում է կռվեցնել Ռուսաստանին և Եվրոպային. Լավրով
ԱՄՆ-ն ցանկանում է կռվեցնել ՌԴ-ին և Եվրոպային գազի հարցով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ն դա չի թաքցնում, նրանք ուղիղ ասում են, որ համագործակցությունը Ռուսաստանի հետ հակասում է Եվրոպայի էներգաանվտանգության շահերին: Նրանք ցանկանում են մեզ անմիջականորեն կռվեցնել այս ոլորտում, նվազեցնել մեր փոխկախվածությունը»,- հայտնել է Լավրովը Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիմանը:
Վերջինս հիշեցրել է, որ Եվրոպան 35 տոկոսով կախված է ռուսական գազից: «Սակայն մենք նույնպես զգալի կախվածություն ունենք նրանցից, ովքեր այդ գազը գնում են»,- նկատել է ռուս նախարարը:
Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն պետք է խուսափեն գազային հարցի քաղաքականացումից: