Վուդի Հարելսոնը «Ուոթերգեյթ» հյուրանոցում հարվածել է լուսանկարչի
Ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնը Վաշինգթոնում գտնվող «Ուոթերգեյթ» հյուրանոցի տանիքին հարվածել է լուսանկարիչներից մեկին, հայտնում է NBC Washington-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, երբ նա հրաժարվել է դադարել լուսանկարել Վուդի Հարելսոնին եւ նրա դստերը, ապա հարձակվել է Վուդիի վրա։
Հարելսոնը մոտեցել է նրան, խնդրել դադարեցնել դա եւ ջնջել լուսանկարները։
Ըստ դերասանի ցուցմունքի՝ տղամարդը հարձակվել է իր վրա ու փորձել բռնել իրանը։ Արդյունքում Հարելսոնը ինքնապաշտապանության է դիմել ու հարվածել տղամարդուն։