Volvo-ի հիբրիդային մոդելներն առավել հզոր և էկոլոգիական են դարձել
Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է 60-րդ և 90-րդ սերիայի մեքենաների համար նախատեսված Recharge հիբրիդային ուժային համակարգի կատարելագործված տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ինչպես և նախկինում ուժային համակարգի հիմքում ընկած է 2 լիտր ծավալով, 4 մխոցային շարժիչը, սակայն էլեկտրաշարժիչը, որը շարժման մեջ է դնում հետևի անիվները, առավել հզոր է դարձել: Կատարելագործումների արդյունքում ավելացել է էլեկտրաշարժիչով առանց վերալիքավորման անցնելու տարածությունը, ինչպես նաև 50 տոկոսով նվազել է ածխաթթու գազի արտանետման ծավալը:
Տեխնիկական փոփոխություններով համալրվել են Recharge T6 և Recharge T8 մոդելները: Կատարելագործված ուժային համակարգը թույլ է տալիս շարժիչի հզորությունը 87 ձիաուժից հասցնել 145-ի: